«Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի, էդ ո՞ր դարն է, որ բիտումի վրա երկու կոպեկ աշխատեն. Ավինյանը՝ առանց բիտում ասֆալտապատման մասին
Քաղաքական
10:56 23/02/2026
Հայաստան

«Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի, էդ ո՞ր դարն է, որ բիտումի վրա երկու կոպեկ աշխատեն. Ավինյանը՝ առանց բիտում ասֆալտապատման մասին

«Կտրվել է 15 հազաք ք/մ ասֆալտբետոնյա ծածկույթ և տեղադրվել 13 հազար ք/մ ծածկույթ և ժամանակային տեղային լուծում են տրվել 320 փոսի որը գույքագրվել է»,-երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը։

«Ընդհանուր առմամբ ձեր աշխատանքի տեմպը լավն է, փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն էլ են մեծ ծավալի, նույնիսկ որոշակի հրատապ լուծումներ են պահանջում»,-ասաց քաղաքապետաը

Նա հայտարարեց, թե որոշակի խնդիրներ արձանագրվել է վարչական շրջաններում։

«Բիտումի հետ կապված պատմությունը վերջը ի՞նչ էր»,- Թևոսյանին հարցրեց Ավինյանը։

«Պարոն քաղաքապետ մեր մոտ դեպք էր տեղի ունեցել, Վարդանանց փողոցի վրա և այլ փոքր մասշտապի դեպքեր ենք ունեցել, որոնք ֆեյսբուքում չեն հայտնվել, մենք գրանցել ենք, մեր ինժեներները տեղում եղել են և գրանցել են»,- զեկուցեց Թևոսյանը։

Ինչին Ավինյանն արձագանքեց. «Էդ ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բա Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան»։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը պատասխանեց, թե ասֆալտը լցրել են, որ տեղափոխեն և նկարահանումը(Արթուր Չախոյանի կողմից) հենց այդ պահին է տեղի ունեցել, տվյալ տեղը ներկայում բիտումով ասֆալտ է արված և բերվել է պատշաճ տեսքի։

 «Տեղի է ունեցել անվերահսկելի, հին հայկական շինարարական մեթոդներով աշխատանք և «Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի։ Պետք է մարդ դնել հետները, որովհետև եթե չկա վերահսկողություն՝ ով ոնց կարա, անպայման ինչ-որ մի բան պակաս անելու է»,- հայտարարեց Ավինյանը, և, նշելով որ այն վերաբերում է բոլոր վարչական շրջաններին, հավելեց.

«Օրը ցերեկով էդ ինչ է նշանակում, մի մարդ չունե՞ք գնա կողքները կանգնի, տենա ինչ են անում։ Էդ ո՞ր դարն է, որ բիտումի վրա երկու կոպեկ աշխատեն, վաղը էլ չեն ունենա պատվեր...

 Մեկ երկու դեպքով տարածվում է, թե ամբողջ քաղաքով անորակ ասֆալտապատում է իրականացվում, ինչա ձեր մարդիկ այնտեղ կանգնած չեն լինում։ Ինչ անենք, հլը մի հատ ասեք։ Կարող է դուք չպետք է անեք, այդ ծավալն էլ տեղափոխենք»։

 Ավինյանը Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին հանձնարարեց բոլոր տեղերից փորձանմուշներ վերցնեն։

Հիշեցնենք, որ օրերս հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ էր տարածել, թե ինչպես են Նոր Նորք վարչական շրջանում առանց բիտում ասֆալտ փռում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի, էդ ո՞ր դարն է, որ բիտումի վրա երկու կոպեկ աշխատեն. Ավինյանը՝ առանց բիտում ասֆալտապատման մասին